Իրադարձություններ Հայաստանում
Ալերգիա. Գեդեոն Ռիխտեր ընկերության սեմինարը
Ամբողջ աշխարհում դիտվում է ալերգիայով և բրոնխիալ ասթմայով հիվանդացության աճ: Վերահսկման բացակայության դեպքում այս հիվանդությունները կարողեն բերել բարդությունների:
Հենց այս հրատապ թեմայի մասին էր Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության կազմակերպած սեմինարը: «Հակաալերգիկ, հակաասթմատիկ դեղամիջոցներ» թեմայով սեմինարը սկսվեց մուլտֆիլմով: Մուլտֆիլմի օրինակով կարելի էր հասկանալ ալերգիայի խնդրի լրջության աստիճանը:
Սեմինարի թեմայի մասին զրուցեցինք Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյանի հետ:
– Սուսաննա, ինչքանո՞վ է հրատապ ալերգիկ հիվանդությունների թեման: Կա՞ն վիճակագրական տվյալներ:
– Թեման, իրավամբ, շատ հրատապ է, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում կտրուկ աճել է ալերգիկ ռեակցիաների թիվը: Պաշտոնական տվյալներով` Ռուսաստանում բնակչության 30%- ի մոտ ալերգիկ ռեակցիաներ են դրսևորվում: Ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվը հասնում է 50%-ի: Շատ հաճախ վիճակագրական տվյալները վիճելի են, քանի որ մի շարք հիվանդություններ, թյուրիմացաբար, ախտորոշվում են որպես ալերգիա: Եվ հակառակը, ալերգիայի դիմակի տակ կարող են թաքնվել այլ հիվանդություններ: Մեզ մոտ վիճակը գրեթե նույնն է, ինչ Ռուսաստանում:
– Ի՞նչն է նման կտրուկ աճի պատճառը:
– Պատճառը, կարելի է ասել, ժամանակակից քաղաքակրթությունն է: Մեծ նշանակություն ունեն արտաքին գործոնները` էկոլոգիական վիճակի վատթարացում, քիմիական նյութերի կիրառում, կոսմետիկա, արհեստական հիմքից պատրաստված հագուստ, սննդային հավելումներ և այլն: Իհարկե, պատճառը միայն վերը նշվածները չեն, գոյություն ունի ժառանգականության սկզբունքով արտահայտվող ալերգիա: Ժառանգական նախատրամադրվածության դեպքում ալերգիայի առաջացման և զարգացման ազդակ ալերգենների թիվը՝ ըստ վիճակագրական հաշվառման, հասնում է 20.000-ի:
![]() |
![]() |
![]() |
– Վիճակագրական տվյալները վիճելի են այն առումով, որ գերագնահատված են ախտորոշումները, ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը:
– Այստեղ խնդիրն այն է, որ ալերգիկ ախտանիշների ետևում կարող են կանգնած լինել այլ հիվանդություններ, օրինակ, էնդոկրին համակարգի, աղեստամոքսային տրակտի խանգարումներ և այլն, որոնք կարող են կազմել ալերգիայի ախտորոշման մոտավորապես 50-60%-ը: Այս պարագայում շատ կարևորվում է ճիշտ ախտորոշումը: Պետք է պարզել` դա իսկապե՞ս ալերգիայի դրսևորում է, թե՞ որևէ այլ հիվանդության զարգացում: Յուրաքանչյուր պարագայում անհրաժեշտ է լաբորատոր հետազոտություն անցնել:
![]() |
![]() |
![]() |
– Ի՞նչ է ալերգիան. համախտանի՞շ, հիվանդությո՞ւն, թե՞ կենսաձև:
– Ալերգիան հիվանդություն է, և միևնույն ժամանակ՝ կենսաձև: Հաջողություն կարելի է համարել ալերգիայով տառապող պացիենտի համար, եթե բացահայտվում է ալերգենը, այսինքն պարզ է դառնում, թե ինչից է իր ալերգիան: Այս պարագայում կենսաձևի համապատասխան կազմակերպումը կօգնի նրան խուսափել ալերգիայից: Եթե ալերգենը պարզ չէ, ստիպված են լինում պարբերաբար բուժում ստանալ: Մենք ներկայացնում ենք Գեդեոն Ռիխտերի արտադրության հակաալերգիկ դեղամիջոց Լորդեստինը, որը արագ և արդյունավետ պայքարում է ալերգիկ ռեակցիաների դեմ:
Գեդեոն Ռիխտեր ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյանի հետ զրուցեցինք բրոնխիալ ասթմայի, նրա ախտաբանության զարգացման գործընթացում ալերգիայի դերի, նաև բուժման կազմակերպման մասին:
– Լուսինե, ի՞նչ ընդհանրություններ ունեն ալերգիան և բրոնխիալ ասթման: Ինչպե՞ս խուսափել բրոնխիալ ասթմայից, շնչահեղձության նոպաներից:
– Բրոնխիալ ասթմայի և ալերգիայի միջև կա անմիջական կապ՝ ալերգիան հաճախ է դառնում նպաստող գործոն բրոնխիալ ասթմայի զարգացման գոծընթացում: Ամբողջ աշխարհում կան վիճակագրական տվյալներ, ըստ որոնց` ասթմայով հիվանդների մոտ 80%-ը տառապում է ալերգիկ ռինիտով, իսկ ալերգիկ ռինիտով ամբողջ հիվանդների քանակի 40%-ը որպես ալերգիայի բարդություն ի հայտ է գալիս բրոնխիալ ասթման:
Եթե ասթմայով տառապող հիվանդի մոտ դեռևս չեն հայտնաբերել նոպան հարուցող ալերգենները, ապա նա պետք է մշտապես հետևողական լինի, որպեսզի խուսափի հնարավոր ասթմատիկ նոպաներից, կարելի է ասել՝ ամեն քայլափոխի: Նոպան հիվանդության սուր դրսևորումն է, որն անհրաճեշտ է շատ արագ հաղթահարել:
![]() |
![]() |
![]() |
Գոյություն ունեն նոպան շուտափույթ հաղթահարելու մի շարք դեղամիջոցներ, որոնք նպատակաուղղված են կամ նոպայից հանելու, կամ բարդություններից խուսափելու համար: Բացի դրանից, կան մի խումբ դեղամիջոցներ երկարատև բուժման համար, որոնց մշտական օգտագործումը բերում է նոպայի կանխմանը և հիվանդի կյանքի որակի բարելավմանը: Հավատացեք, եթե ադեքվատ, ճիշտ բուժում նշանակվի, ապա հնարավոր է հասնել շնչահեղձության նոպաների իսպառ վերացմանը: Ասել կուզե՝ կենսաձևի վերակառուցումից զատ, դեղորայքային բուժումն անհրաժեշտություն է:
– Ո՞րն է ձեր ընկերության ներդրումն այս ասպարեզում: Ի՞նչ դեղամիջոցներ եք ներկայացնում:
– Այսօր գոյություն ունեն բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք օգնում են դուրս գալ շնչահեղձության նոպայից: Մեր օրվա թեման այն դեղամիջոցների մասին է, որոնք նախատեսված են երկարատև բուժման համար: Այդ դեղահաբերի միջոցով, ինչպես օրինակ «Սինգլոն»-ի, մենք կարողանում ենք նվազեցնել նոպաների հաճախականությունը, բարձրացնել հիվանդի կյանքի որակը:
04.10.2013 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYbTdrV8' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ























